Թայվանցի ուսուցիչը որոշել է անսովոր կերպով ուշադրություն հրավիրել իր առարկայի վրա: Նա մաթեմատիկայի դասախոսությունների տեսանյութը տեղադրել է մեծահասակների համար նախատեսված Pornhub կայքում: Այդ մասին գրում է mir24.tv ինտերնետային պորտալը:
Սա անելու համար տղամարդը ստիպված է եղել պրոֆիլ ստեղծել պոռնոդերասանի անունից: Նա հարցաշարում անկեղծորեն նշել է իր բոլոր տվյալները՝ հասակը, քաշը, նույնիսկ սեռական նախասիրությունները: Դրանից հետո նա հարթակում 200 տեսանյութ է տեղադրել։
Տեսանյութում արգելված ոչինչ չկա: Սովորական գրատախտակի դիմաց կոստյումով մարդը բացատրում է մաթանալիզի հիմունքները: Բայց միևնույն ժամանակ, տեսանյութերը դիտվել են ավելի քան 1,3 միլիոն անգամ:
Մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ դիտում են այս տեսանյութերը, նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին է խոսում կոստյումով տղամարդը: Բայց նրանք տեսանյութերը դիտում են՝ կայքի հիմնական բովանդակությունից իրենց շեղելու համար: