Поймал рыбку. Кадры Путина с отдыха в начале сентября pic.twitter.com/IWuH843a7y
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) September 25, 2021
Հրապարակվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիբիրում վերջին արձակուրդի տեսագրությունները: Այս մասին հայտնում է «Ռոսիա -24» հեռուստաալիքը:
Սեպտեմբերին Հեռավոր Արևելք կատարած ուղևորությունից հետո, Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ մի քանի օրով կանգ է առել Սիբիրում: Քաղաքական գործիչների հանգստի կադրերը մակագրված են «72 ժամ Սիբիրում»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը հանգստանում է Սիբիրում: Սեպտեմբերյան ճանապարհորդության ընթացքում ռուս առաջնորդը հանդիպել է կարմիր եղջերուների, որոնք տպավորել են նրան, ապա զբաղվել է ձկնորսությամբ:
«Ուղղակի հսկայական մարալներ են: Ես դեռ չէի տեսել այդպիսի հսկայականները։ Մեզ քիչ էր մնում հարվածեին: Եվ նման ահռելի արագությամբ: Նրանք պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին: Նրանց հավասար չէր լինի», - իր տպավորություններով կիսվել է Պուտինը:
Ձկնորսության տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին:
Գիշերը Պուտինը և Շոյգուն կանգ են առել տայգայում, կրակ վառել և վրաններ տեղադրել: Ռուս առաջնորդն իր վրանում «բուխարի» ուներ՝ ինֆրակարմիր տաքացուցիչ, որը զարմացրել է Շոյգուին:
«Դա բուխարի է, այո: Ի դեպ, այն տաքացնում է: Իզուր եք ծիծում», - ասել է Պուտինը և նախարարին հրավիրել ներս մտնել: «Կարելի է կրակի մոտ նստել․․․ Լավ է մտածված», - ասել է Շոյգուն: