Քրդական հարց գոյություն չունի, մենք այդ հարցը լուծել ենք. Էրդողան
copy image url

Քրդական հարց գոյություն չունի, մենք այդ հարցը լուծել ենք. Էրդողան

Արտաքին 3 տարի առաջ - 15:47 24-09-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Թուրքիա վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի առաջնային օրակարգի մի շարք խնդիրներին առնչվող հարցերի, որոնց թվում անդրադարձել է քրդական հարցին, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են:

Նա նշել է, որ Թուրքիայում այդ հարցի միակ լուծումը «Ժողովուրդ» դաշինքն է, որը կազմել են իր գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները:

Ըստ Էրդողանի՝ իրենց դաշինքի ուղին կառուցված է միության, միասնականության և եղբայրության սկզբունքների հիման վրա: Հետևաբար Թուրքիայում քրդական հարց չկա, քանի որ իրենք այդ հարցը լուծել են և հաղթահարել են:

«Եթե միությանը, միասնականությանը և եղբայրությանը հավատացողներ կան, խնդրեմ, թող գան, և միասին շարունակենք ճանապարհը»,- նշել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված