Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացության ռեկորդային ցուցանիշ
copy image url

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացության ռեկորդային ցուցանիշ

Արտաքին 3 տարի առաջ - 14:43 24-09-2021

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ: Վերջին մեկ օրվա ընթացքում, օպերատիվ շտաբի տվյալներով, հիվանդությունից մահացել է 828 մարդ:

Նախօրեին կրկնվել է օգոստոս ամսվա հակառեկորդը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով: Երկրում գրանցվել է մահաբեր ելքով 820 դեպք:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21.379 նոր դեպք: Լիովին առողջացել է 15.828 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7.376.374 ռուսաստանցի: Ամբողջ ժամանակահատվածում առողջացել է 6.574.608 հիվանդ: Հիվանդությունից մահացել է 202.273 մարդ: