Եվրահանձնաժողովը հայց է ներկայացրել Լեհաստանի դեմ
copy image url

Եվրահանձնաժողովը հայց է ներկայացրել Լեհաստանի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 10:24 24-09-2021

Եվրահանձնաժողովն ընդդեմ Լեհաստանի հայց է ներկայացրել Եվրամիության դատարան՝ այս երկրի կողմից մեդիակարգավորողի անկախության մասին ԵՄ իրավունքը խախտտելու համար, հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը:

«Այսօր ԵՀ -ն որոշել է ընդդեմ Լեհաստանի հայց ներկայացնել ԵՄ դատարան՝ հեռահաղորդակցության ոլորտի ազգային կարգավորողի անկախությունը երաշխավողորող ԵՄ իրավունքի խախտման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովի տվյալներով, Լեհաստանի կառավարությունը փոխել է մեդիակարգավորողի մասին օրենքը, որից հետո 2020թ.-ի մայիսին Էլեկտրոնային հաղորդակցության վարչության պետը ժամանակից շուտ ազատվել է աշխատանքից: Սա հակասում է եվրոպական ընդհանուր օրենքներին, որոնց Լեհաստանը պարտավոր է հետևել որպես Եվրամիության անդամ: