Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն մտահոգություն է հայտնել միջազգային հարաբերությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն կարող է մարդկությանը վերադարձնել սառը պատերազմի վիճակին:
«Մենք ապրում ենք փոխկախվածության աշխարհում: Մենք հույս ունեինք, որ Արևելքի ու Արևմուտքի համագործակցությունը մեծապես հիմնված կլինի հարգանքի վրա: Ցավոք, ես բոլորովին այլ պատկեր եմ տեսնում` նոր սառը պատերազմի ի հայտ եկող սպառնալիքը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, միջազգային համագործակցությունը կամ դիվանագիտությունը չեն հանգեցրել փոխադարձ հարգանքի, իսկ ԱՄՆ-ի ու Չինաստանի առճակատումն անընդհատ աճում է: