«Նապոլի» թիմի ֆուտբոլիստները կխաղան Armani-ի մարզահագուստով
copy image url

«Նապոլի» թիմի ֆուտբոլիստները կխաղան Armani-ի մարզահագուստով

Ավելին 3 տարի առաջ - 21:59 23-09-2021

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի ապրանքանիշը՝ Emporio Armani- ն, սպորտային համազգեստ է ստեղծել «Նապոլի» ակումբի խաղացողների համար: Այս մասին դիզայները պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում: Ինչպես նշում է թերթը, բաց կապույտ համազգեստի վրա լինելու է «EA7» ապրանքանիշի տարբերանշանը:

«Ես նախընտրում եմ հանգիստ գույները: Ես միտումնավոր չեմ դեմ գնացել հիմա ընդունված գույներին, որոնցով հագցնում են ֆուտբոլիստներին, - ասել է Ջորջիո Արմանին՝ ակումբի հետ համագործակցության մասին: «Ես միշտ հետևում եմ իմ բնազդին, հոտառությանը և ճաշակին, նույնիսկ եթե ստիպված լինեմ հոսանքին հակառակ գնալ»:

Ջորջիո Արմանին հավելել է, որ համազգեստը բաց կապույտ է արել՝ ի հիշատակ Դիեգո Մարադոնայի, ում համազգեստը հենց այդպիսին էր։

«Բայց կապույտը նաև թիմի պաշտոնական գույնն է», հավելել է դիզայները: