Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչներն ի ծնե ունեն որոշակի ուժեղ կողմեր: Աստղագետները նկատել են, որ որոշ նշանների ներքո առավել հաճախ են ծնվում շնորհալի երեխաներ, որոնց հեշտությամբ է տրվում ուսումը: Հետագայում նրանք կարող են դառնալ հայտնի գիտնականներ, իսկ եթե ցանկանան գիտելիքները կիրառել գործնականում, ապա նրանց կգնահատեն համակարգված մոտեցման, խնդիրը խորությամբ ըմբռնելու և լավագույն լուծում գտնելու ունակության համար:
Առյուծ
Իհարկե, ոչ բոլոր առյուծներն են ի ծնե օժտված լինում մեծ մտածողի կամ մաթեմատիկոսի ունակություններով: Բայց նրանք շատ նպատակասլաց են և ունակությունների բացակայությունը փոխհատուցում են հաջողության հասնելու մեծ ցանկությամբ: Նրանք կանգ չեն առնում նույնիսկ այն ժամանակ, երբ բախվում են դժվարությունների և ձախողվում:
Կույս
Այս նշանի տակ ծնված երեխաները սիրում են սովորել և գիտելիքներ ձեռք բերել ամեն վայրկյան: Նրանք ցանկանում են աճել՝ ձեռք բերելով նոր փորձ և չեն խուսափում խոստովանել, որ ինչ-որ բան չգիտեն: Նրանք չեն փորձում ստել և թաքցնել իրենց խնդիրները, այլ ձգտում են բաց թողնվածը լրացնել իրական գիտելիքներով:
Աղեղնավոր
Հենց Աղեղնավորներն են լավագույնը տեղեկատվության վերլուծության հարցում: Այս երեխաները ոչ թե պարզապես հիշում են, թե ինչ են իրենց ասում դասի ժամանակ, այլ հասկանում են, թե ինչի համար են պետք այդ գիտելիքները, ինչպես կարելի է դրանք կիրառել: Հետևաբար, Աղեղնավորները կարող են հաջողել ինչպես գիտության, այնպես էլ բիզնեսի ոլորտում: Նրանց վերլուծական միտքը թույլ կտա նրանց գլուխ հանել ցանկացած առաջադրանքից և շտկել ցանկացած բարդ իրավիճակ:
Ջրհոս
Ջրհոս երեխաներն ի ծնե շատ հետաքրքրասեր են: Նրանց հետաքրքրում է իրենց շրջապատող աշխարհը և շրջապատող մարդիկ: Հետաքրքրասիրությունն այս նշանի հիմնական որակն է, և նրանք այն պահպանում են ողջ կյանքի ընթացքում: Նրանք միշտ ձգտելու են ինչ-որ նոր բան սովորել, ուստի նրանց ուղեղը մշտապես լավ «մարզավիճակում» է և մոտիվացված է հետազոտություններ կատարելու և ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու համար: