Ֆրանսիացի լարախաղացը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակի և թատրոնի միջև ընկած լարի վրայով

Ավելին 3 տարի առաջ - 22:03 18-09-2021

Փարիզում ֆրանսիացի լարախաղաց Նաթան Պոլինը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից մինչև Շայլոյի ազգային պարի թատրոն ընկած լարի վրայով: Այս մասին հայտնում է Actu Paris-ը:

Միջոցառումն անցկացվել է Ֆրանսիայի մշակութային ժառանգության օրերի շրջանակներում: Երթուղին, որի ընթացքում նա փոխել է դիրքերը և անգամ նստել, Պաուլինը սկսել է Էյֆելյան աշտարակից՝ 68 մետր բարձրության վրա, որից հետո նա 30 մետր բարձրությամբ քայլել է Սենա գետի մի հատվածի վրայով և բարձրացել մինչև Շայլոյի ազգային պարի թատրոնի տանիքի մակարդակը՝ 56 մետր բարձրության վրա։

Նա ամբողջ ճանապարհի վրա անցկացրել է 30 րոպե:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լարախաղացն անցել է Սանկտ Պետերբուրգի Ֆոնտանկայի վրայով: Տղամարդը Անիչկովի կամրջի մոտով անցել է Ֆոնտանկան լարի վրայով, որը նա նետել է մի ափից մյուսը:

Լարախաղացն ուղիղ քայլել է զբոսաշրջության նավերի վրայով, որոնք այդ պահին լողում էին նրա տակով: Տասնյակ անցորդներ հետեւում էին նրան: