Պուտինի շրջապատում մի քանի տասնյակ մարդ վարակվել է կորոնավիրուսով
copy image url

Պուտինի շրջապատում մի քանի տասնյակ մարդ վարակվել է կորոնավիրուսով

Ավելին 3 տարի առաջ - 12:18 16-09-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: Արդյունքում նա ստիպված է եղել վերջին պահին չեղյալ հայտարարել Դուշանբե նախատեսած այցը:

Այս մասին նա խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում իր հեռավար ելույթի ժամանակ: Միջոցառման թեմաներից մեկը վերաբերում է կազմակերպության գործողություններին Աֆղանստանում սրված իրավիճակի ֆոնին:

Պուտինի խոսքով՝ ինքը դեռ մի քանի օր անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ: