Բելառուսում տղամարդուն 1.5 տարով ազատազրկել են Լուկաշենկոյին վիրավորելու համար
copy image url

Բելառուսում տղամարդուն 1.5 տարով ազատազրկել են Լուկաշենկոյին վիրավորելու համար

Ավելին 3 տարի առաջ - 11:44 15-09-2021

Բրեստի շրջանի բնակիչը, որը համացանցում վիրավորական գրառում էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Այս մասին հաղորդվել է շրջանի դատախազությունում:

Բելառուսի Բրեստի Լյախովիչի շրջանի դատարանը քաղաքացի Ս.-ին մեղավոր է ճանաչել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով և 368-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:

Մեղադրյալը ոչ մի տեղ չի աշխատել, ունեցել է քրեական անցյալ: Նա զղջացել է հանցագործության համար՝ ընդունելով իր մեղքը և իր վարքագիծը բացատրել նրանով, որ նա ենթարկվել է սոցիալական ցանցերի ազդեցությանը: