Ռեժիսոր Դեյվիդ Լինչը և ռեփեր Ֆարել Ուիլյամսն Իբիցայում գիշերային ակումբ են բացել, որն անվանվում է El Silencio: Այս մասին հաղորդում է TimeOut հրատարակությունը:
El Silencio-ի ներքին դիզայնը Լինչի աշխատանքներին նման է, կատարված է սյուրռեալիստական ոճով և վերաբերում է ծովային թեմային: Ակումբում կա հսկայական թավշյա ութոտնուկ, որի շոշափուկները պտտվում են սենյակում, իսկ պատերից մեկից այցելուներին է նայում բիբերի փոխարեն լամպեր ունեցող մարդու դեմքը: Ակումբի դիզայնի համար պատասխանատու էր նկարչուհի Միրանդա Մակարոֆը:
«Ես հիշեցի այն ժամանակաշրջանը Ֆորմենտերայում, երբ մենակ գնացի դեպի ջուրը: Լողափում ուրիշ ոչ ոք չկար, իսկ հետո հսկայական շագանակագույն բիծ հայտնվեց, ես վախեցա: Ես տեսա մի հսկա ութոտնուկ՝ նարնջագույն աչքերով: Այս նկարազարդումը նվիրված է ութոտնուկին և նրա հետ շփվելու իմ փորձի վերստեղծումն է»,- ասել է նա:
El Silencio-ն ռեժիսորի արդեն երկրորդ ակումբն է: Առաջինը բացվել է դեռ 2011 թ. Փարիզում: