Ամերիկայի ավետարանական-լյութերական եկեղեցին հաստատել է իր առաջին բացահայտ տրանսսեքսուալ եպիսկոպոսին, հայտնում է Sky News-ը:
Այս տարվա մայիսին Ռոռերը (օգտագործում է գենդերային չեզոք դերանուն՝ «նրանք») նշանակվել է եպիսկոպոս և դարձել առաջին տրանս անձն այդ պաշտոնում: Ռոռերը պաշտոնապես եպիսկոպոս է դարձել սեպտեմբերի 11-ին:
«Ես ձեզ կսիրեմ, և բացի դրանից՝ ես կսիրեմ այն, ինչ դուք սիրում եք»,- ասել է եպիսկոպոսը:
Ռոռերն ընտրվել է վեց տարի ժամկետով: Վեհափառը հսկելու է Կալիֆոռնիայի և Նևադայի շուրջ 200 վանական համայնքները: Եպիսկոպոսը կօգնի նաև քաղաքի անօթևան և ԼԳԲՏ համայնքներին, օրինակ՝ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց օգնելու ծրագրեր ստեղծելով: