Ավարտվել են Քաշաթաղում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
copy image url

Ավարտվել են Քաշաթաղում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Արտաքին 3 տարի առաջ - 17:53 11-09-2021

Ավարտվել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացվող ադրբեջանա-թուրքական հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որոնք ուղեկցվել են մարտական կրակահերթով:

Ինչպես հայտնում է ադրբեջանական աղբյուրը՝ հղում անելով երկր պաշտպանության նախարարությանը, հատուկ նշանակության ուժերն առաջադրանքներ են իրականացրել բարդ ռելիեֆով տեղանքում հետախուզության վարման, կապող ճանապարհներին ծուղակների կազմակերպման, դիվերսիոն խմբերի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ: