Դիետոլոգը խոսել է միս պատրաստելու օգտակար եղանակների մասին
copy image url

Դիետոլոգը խոսել է միս պատրաստելու օգտակար եղանակների մասին

Ավելին 3 տարի առաջ - 20:14 10-09-2021

Սննդաբան, սրտաբան Ասիյատ Խաչիրովան պատմել է, թե մսի պատրաստման որ մեթոդներին պետք է նախապատվություն տալ: Այս մասին հայտնում է Radio Sputnik-ը:

Նրա խոսքով՝ մսով ուտեստները կարևոր տեղ ունեն ռուսական խոհանոցում և ռուսների ամենօրյա ճաշացանկում:

«Ամենաառողջարար, դիետիկ պատրաստման մեթոդներն են շոգեխաշելը և խորովելը: Պետք է համոզվել, որ այրման ընթացքում առաջացող սև կեղև չկա: Այժմ վաճառվում են էլեկտրական գրիլներ. դա նման է չոր տապակի, ստացվում է ճիշտ պատրաստված միս», - ընդգծել է Խաչիրովան:

Նա նշել է, որ բաց կրակի վրա միս խորովելը նույնպես կարող է օգտակար տարբերակ լինել, բայց միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում:

Հիմնական խնդիրը, ըստ Խաչիրովայի, ճիշտ մարինադն օգտագործելն է՝ առանց մայոնեզի:

Այս կերպ պատրաստված միսը կարելի է ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ:

Ավելի վաղ սննդաբան Ելենա Սոլոմատինան խոսել էր արագ սննդի կատեգորիայի երկու առավել վնասակար արտադրանքների մասին:

Ըստ դիետոլոգի՝ ամենավնասակար մթերքները շաքարավազի սոդան ու տրանս ճարպերն են: