Facebook ընկերությունը ներկայացրել է իր առաջին «խելացի» ակնոցը, որն ստեղծվել է Ray-Ban ապրանքանիշի հետ համատեղ:
Ray-Ban Stories-ի ակնոցը հագեցած է Snapdragon պրոցեսորով, ոսպնյակների կողքին տեղադրված երկու 5 ՄՊ տեսախցիկներով և լուսանկարների և տեսանյութերի կոճակով: Բացի այդ, այն ունի ներկառուցված բարձրախոսներ և խոսափող, ինչը թույլ է տալիս օգտագործել գործիքը՝ երաժշտություն լսելու և զուգակցված սմարթֆոնի միջոցով զանգեր կատարելու համար:
Նկարահանումների ընթացքում LED ցուցիչը լուսավորվում է՝ ձայնագրության մասին շրջապատողներին տեղեկացնելու համար: Ներկառուցված հիշողությունը բավական է 30 վայրկյանում ավելի քան 30 տեսանյութ կամ մոտ 500 լուսանկար պահելու համար: Ստեղծված բովանդակությունը կարող է պահվել նաև ձեր հեռախոսում: