Լավրովի համբույրը TikTok-ի նոր թրենդ է դարձել
copy image url

Լավրովի համբույրը TikTok-ի նոր թրենդ է դարձել

Ավելին 3 տարի առաջ - 22:39 07-09-2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դարձել է #ПомахалМне նոր ֆլեշմոբի հերոսը։ Ամեն ինչ սկսվել է TikTok-ից, երբ օգտատերերի ուշադրությունը գրավել է մի տեսանյութ, որտեղ դիվանագետը օդային համբույրներ է հղում:

Խոսքը BRICS-ի գագաթնաժողովի 2015 -ի տեսանյութի մասին է. Լավրովի համբույրը, ամենայն հավանականությամբ, ուղղված էր Հարավային Աֆրիկայից ժամանած իր գործընկեր Մայտա Նկոանա -Մաշաբանեին:

Նոր ֆլեշմոբում օգտատերերը պատասխանում են Լավրովին. նրանք ցուցադրաբար զարմանում և ամաչում են, փոխարենը ողջույններ և օդային համբույրներ են ուղարկում: Դա տեղի է ունենում շատ տարբեր պայմաններում՝ այգում, ուտելիս, Կարմիր հրապարակում զբոսնելիս, Ռուսաստանի դրոշի ֆոնին, արձակուրդի ժամանակ: Ֆլեշմոբին մասնակցում են տարբեր տարիքի տղամարդիկ և կանայք, սակայն աղջիկները դեռ առաջատարն են, երբեմն ընկերները միասին «բարևներ են փոխանցում» Լավրովին:

Օգտատերերը խորհուրդ են տալիս նախարարի տեսանյութը «ուղարկել նրաց, ով քեզ դուր է գալիս»:

#Помахалмне հեշթեգը TikTok- ում հավաքել է ավելի քան 5,5 միլիոն դիտում: Տեսանյութերն ու գրառումները սկսել են հայտնվել այլ սոցիալական ցանցերում ևս, օրինակ՝ Twitter- ում: