Իռլանդական Ryanair ավիաընկերությունը, որն իրեն համարում է էժան ավիաընկերություն, դուրս է եկել Boeing 737 MAX 10 ինքնաթիռ գնելու գործարքից, հաղորդում է Reuters-ը:
Եվրոպայում ցածր գնով Ryanair ավիափոխադրողը Boeing MAX-ի ամենամեծ գնորդն է: Ավիաընկերությունը նախկինում պատվիրել էր 210 MAX 8-200 ինքնաթիռ: Այս պատվերից առաջին 13 ինքնաթիռն ավիափոխադրողը ստացել է, ևս 55-ը կժամանեն ձմռանը: Նոր պատվերը քննարկվում էր մի քանի ամիս, դրա արժեքը պետք է կազմեր 33 մլրդ դոլար:
Ryanair Group-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ'Լիրին ավելի վաղ ասել էր, որ կզարմանար, եթե այս տարի համաձայնություն ձեռք բերվեր Boeing-ի հետ: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, նա հայտարարել է, որ բանակցությունները ձախողվել են:
«Մենք հիասթափված ենք, որ չկարողացանք համաձայնության գալ»,- ասել է Օ'Լիրին՝ հասկացնելով, որ բանակցողները համաձայնության չեն եկել գնի շուրջ: