Դանիայի թագավորական ռազմաօդային ուժերը ձեռք կբերեն երկու ուսումնա-վարժանքային ինքնաթիռ: Այս մասին հունիսի 3-ին հաղորդել են դանիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությանը:
Ընդգծվում է, որ Դանիայի ռազմաօդային ուժերը կդառնան աշխարհում առաջինը, որ սպառազինության մեջ կներառեն «մաքուր էկոլոգիական» ինքնաթիռներ:
Այս որոշումն ընդունվել է ածխաթթու գազի արտանետումների կրճատման արշավի շրջանակներում: Դանիայի ռազմաօդային ուժերը կստանան սլովենական Pipistrel ընկերության կողմից թողարկված երկու Velis Electro ինքնաթիռ: Ներկայումս դա միակ էլեկտրական ինքնաթիռն է, որը հավանության է արժանացել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից: