«Գազպրոմը» Եվրոպային զգուշացրել է մատակարարումների հետ կապված հնարավոր ֆորս-մաժորների մասին
copy image url

«Գազպրոմը» Եվրոպային զգուշացրել է մատակարարումների հետ կապված հնարավոր ֆորս-մաժորների մասին

Արտաքին 2 տարի առաջ - 12:57 19-07-2022
Ռուսական «Գազպրոմը» եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է, որ չի կարող երաշխավորել գազի մատակարարումները «արտակարգ, իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով», հաղորդում են Reuters-ը և Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության նամակին:

Խոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով Գերմանիա և այդ երկրից դուրս գազի մատակարարումների մասին է։ Գործակալության տվյալներով, «Գազպրոմը» նամակն ուղարկել է չորս օր առաջ, սակայն այն վերաբերում է հունիսի 14-ից սկսած մատակարարումներին։

Energy Aspects խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թրևոր Սիկորսկին Bloomberg-ին ասել է, որ հետին թվով ֆորս-մաժորի մասին հայտարարելը կարող է վկայել այն մասին, որ «Գազպրոմը» չի նախատեսում հուլիսի 21-ին վերսկսել գազամատակարարումը «Հյուսիսային հոսք-1»-ով։ Այդ օրը պետք է ավարտվի գազատարի ընթացիկ տեխսպասարկումը։

Նամակը ստացողների թվում է Գերմանիայում ռուսական գազի ամենախոշոր ներկրող Uniper-ը: Ընկերությունը հաղորդել է, որ պաշտոնապես մերժել է «Գազպրոմի» հայտարարությունը՝ այն համարելով անհիմն: Ֆորս-մաժորների մասին նախազգուշացում է ստացել նաև Գերմանիայի խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրող RWE ընկերությունը։

Սակայն, ավստրիական նավթագազային OMW խումբը հայտարարել է, որ ակնկալում է, որ «Հյուսիսային հոսք-1»-ով մատակարարումները կվերականգնվեն՝ ինչպես որ նախապես ծրագրված էր:

Եվրոպայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է գազի մատակարարումներով շանտաժի ենթարկել մյուս երկրներին՝ պահանջելով չեղարկել պատժամիջոցները։ Մոսկվան կտրականապես հերքում է դա։

Ամենից շատ դիտված