Նոր Զելանդիայում սուպերմարկետների ցանցերը վաճառքից հանում են դանակներն ու մկրատներն Օքլենդի խանութներից մեկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում է Stuff հրատարակությունը շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին:
Նշվում է, որ դանակներն ու մկրատները վաճառքից հանվում են Countdown ցանցում, որի սուպերմարկետներից մեկում տեղի է ունեցել հարձակումը: Նման որոշում է կայացրել Foodstuffs-ի ղեկավարությունը, որը ղեկավարում է New World, Pak'n Save և Four Square խանութների ցանցերը:
«Մենք ոչ թե կասկածում ենք մեր հաճախորդներին, այլ փորձում ենք աջակցել մեր թիմին: Մենք ցանկանում ենք, որ մեր աշխատակիցներն իրենց ապահով զգան աշխատանքի վայրում»,- ասել է Countdown ցանցի անվտանգության գլխավոր մենեջեր Կիրե Գանիֆինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Շրի Լանկայի 32-ամյա քաղաքացին մտել էր Օքլենդ նահանգի New Lynn առևտրի կենտրոնում գտնվող Countdown սուպերմարկետ, վաճառասեղանից վերցրել դանակը և հարձակվել մարդկանց վրա: Վեց մարդ վիրավորվել էր, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանը գնդակահարել էր հանցագործին: