Հունվարի 1-ից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ
copy image url

Հունվարի 1-ից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ

Ներքին 3 տարի առաջ - 17:37 24-10-2021

Հունվարի մեկից օրենքով կարգելվի 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպչակների օգտագործումը։ Խանութներում դրանք այլևս չեն առաջարկվի գնորդներին։

Այսօր արդեն որոշ տնտեսվարողներ անցել են այլընտրանքային թղթե տոպրակներին։ Փոքր արտադրողներն էլ անցել են կտորե տոպրակների արտադրությանը։ Դրանք թեթև են, հարմար են պայուսակում պահելու համար և, իհարկե, շատ ավելի երկար կծառայեն։

Հիշեցնենք, որ թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: