Թալիբները արցունքաբեր գազ են կիրառել հավասար իրավունքների համար ցույցի դուրս եկած կանանց դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 04-09-2021

Թալիբները արցունքաբեր գազ են կիրառել մի խումբ աֆղան կանանց դեմ, ովքեր փողոց են դուրս եկել՝ պահանջելով իրավահավասարություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիան տեղի է ունեցել Քաբուլում՝ նախագահական պալատից ոչ հեռու գտնվող հրապարակում: Կանայք իրենց դժգոհությունն են հայտնել՝ կապված կրթություն ստանալու և աշխատանքի տեղավորման հնարավորությունների հարցերի հետ:

Հայտնի է, որ «Թալիբան» արմատական ​​շարժման կողմնակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ կանանցից մեկին՝ Նարգիս Սադաթին: Նրանք նաև օդ են կրակել: