Ստամբուլում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ քաղաքի կենտրոնում գեյ-շքերթի մասնակիցներին ցրելու համար:
Երթի մասնակիցները հավաքվել էին հունիսի 26-ին՝ Իսթիքլալ կենտրոնական փողոցից ոչ հեռու: Արդյունքում ձերբակալվել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ ֆոտոթղթակից:
Կադրերում, որոնք Global News-ը հրապարակել է YouTube-ում, երևում է, թե ինչպես են մարդիկ ձեռքերում դրոշներ պահում ու կարգախոսներ վանկարկում, որից հետո հայտնվում է համազգեստավոր ոստիկանությունը և կիրառում արցունքաբեր գազ: Տեսանյութում երևում են նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքաբնակների բախումները: