Դիետոլոգը՝ առողջության համար երկու ամենավնասակար մթերքների մասին
copy image url

Դիետոլոգը՝ առողջության համար երկու ամենավնասակար մթերքների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:44 04-09-2021

Բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան հայտնել է ֆաստֆուդի երկու առավել վնասակար սննդամթերքի մասին:

Նա հիշեցրել է, որ նման սնունդը կալորիական է և այն չի տալիս մարդուն անհրաժեշտ նուտրիենտներ: Հետևաբար ֆասթֆուդ ուտելուց հետո մարդը կարող է հագեցվածության զգացում ունենալ, բայց նրա օրգանիզմը միաժամանակ քաղցած մնա: Ընդունած բոլոր կալորիաները ի վերջո վերածվում են ճարպի:

Դիետոլոգի խոսքով, ամենավնասակար մթերքները քաղցր գազավորված ըմպելիքներն են ու տրանսճարպերը: