Բայդենը պատրաստվում է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ նյութերը
copy image url

Բայդենը պատրաստվում է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ նյութերը

Արտաքին 3 տարի առաջ - 10:38 04-09-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստուգման հնարավոր գաղտնազերծման համար:

Բայդենի այս որոշման նախապատմությունը հետևյալն է. ահաբեկչության զոհերի ընտանիքի անդամները, ինչպես նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները են հայտարարություն են ստորագրել, որում դեմ են արտահայտվել 2021 թ. սեպտեմբերին 11-ին կայանալիք հիշատակի միջոցառումներին ԱՄՆ նախագահի մասնակցությանն այնքան ժամանակ, քանի նա չի գաղտնազերծել ահաբեկչությունների հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը: