Չինացի զինվորական կցորդները ներթափանցել են Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորում. նրանց գաղտնազերծել են
copy image url

Չինացի զինվորական կցորդները ներթափանցել են Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորում. նրանց գաղտնազերծել են

Արտաքին 2 տարի առաջ - 17:37 13-07-2022
Երկու չինացի զինվորական կցորդներ Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի նիստի ժամանակ ներթափանցել են լրատվամիջոցների համար նախատեսված գոտի: Չինաստանը դրան հրավիրված չի եղել։ Դիվանագետներից մեկին ճանաչել է լրագրողը. երկու կցորդներին էլ դուրս են բերել դահլիճից ոստիկանների օգնությամբ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Չինացի կցորդները լրագրողների հետ նստել են Խաղաղ օվկիանոսում ձկնորսության հարցերով ֆորումի նիստին: Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է տարածաշրջանում ԱՄՆ մասնակցության ընդլայնման հարցը՝ ի պատասխան Չինաստանի աճող ազդեցության։ Դիվանագետներին գաղտնազերծել է The Guardian-ի թղթակից Լայս Մովոնոն։ Նրա խոսքով, ինքը ճանաչել է նրանցից մեկին, քանի որ «առնվազն երեք անգամ շփվել է նրա հետ»։

Մովոնոն կցորդին հարցրել է՝ արդյոք նա այստեղ է որպես Չինաստանի դեսպանատան աշխատակի՞ց, թե՞ գրում է «Սինհուա» լրատվական գործակալության համար, «որովհետև այս գոտին լրագրողների համար է»։ Դիվանագետը գլուխն է թափահարել՝ կարծես ցույց տալով, որ անգլերեն չի խոսում։

Արդյունքում ոստիկանությունը դահլիճից դուրս է բերել գաղտնազերծված կցորդներին։ Լրագրողների հարցերին նրանք չեն պատասխանել։ Ավելի ուշ դիվանագիտական ​​աղբյուրները հաստատել են, որ նրանցից մեկն իսկապես եղել է զինվորական կցորդ, իսկ մյուսը՝ նրա տեղակալը, Ֆիջիում Չինաստանի դեսպանատան աշխատակից։

Ամենից շատ դիտված