Իշխանությունը փորձում է բռնագրավել Սամվել Մայրապետյանին պատկանող գույքը. Հրապարակ
copy image url

Իշխանությունը փորձում է բռնագրավել Սամվել Մայրապետյանին պատկանող գույքը. Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 09:05 04-09-2021

«Մեր տեղեկություններով, Սամվել Մայրապետյանի հետ կապված՝ դատախազությունն ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։ Իշխանությունը փորձում է բռնագրավել նրան պատկանող գույքը և դա իրականացնում է նրա բացակայության պայմաններում՝ փորձելով հիմնավորել, որ այն ամենը, ինչ ունի Մայրապետյանը և նրան փոխկապակցված անձինք, օրինական եկամուտների վրա չեն հիմնված։

Այս գործը գլուխ բերելու համար դատախազությունը հարցումներ է արել բոլոր այն կազմակերպություններին, որտեղ իր կյանքի ընթացքում աշխատել է Մայրապետյանը։ Մասնավորապես, Բժշկական համալսարանում բացել են 70-80-ականների արխիվները, որ պարզեն, թե ինչ պաշտոն է զբաղեցրել նա և քանի ռուբլի աշխատավարձ է ստացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։