Ուկրաինայի հետ պատերազմի սկզբին «Ֆոտինիա» զբոսանավը, որը Նավալնին վերագրել է Դմիտրի Մեդվեդևի ընտանիքին, հանդիպել է Ֆինլանդիայում։
Այն բանից հետո, երբ նախկին վարչապետը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ, այս զբոսանավը կարող են առգրավել, եթե կապ գտնեն նրա հետ։ BBC-ն պարզել է, որ ռազմական գործողությունների նախօրեին զբոսանավի տերը հավանաբար փորձել է այն փրկել իրավական պատժամիջոցներից: Ֆիզիկապես նա չի կարողացել նրան Ռուսաստան տանել սառույցի պատճառով։
Իսկ ահա, այսպես կոչված, «Պուտինի զբոսանավը» հասցրել են փրկել հնարավոր պատժամիջոցներից: