Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «Մյու» մուտացիայի 48 նոր դեպք են հայտնաբերել
copy image url

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «Մյու» մուտացիայի 48 նոր դեպք են հայտնաբերել

Ավելին 3 տարի առաջ - 21:51 01-09-2021

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «մյու» շտամով վարակման 48 դեպք է հայտնաբերվել, հայտնում է բրիտանական The Mirror թերթը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), որին հղում է անում պարբերականըը, կորոնավիրուսի Mu կամ B.1.621 տարբերակը ներկայումս հայտնաբերված է 39 երկրներում:

Գիտնականներն հայտարարել են, որ այս տարբերակն ունի մուտացիաներ, որոնք ենթադրվում է, որ ավելի դիմացկուն են COVID-19 պատվաստանյութերի նկատմամբ, սակայն դա պարզելու համար ավելի շատ հետազոտություններ կպահանջվեն:

Ինչպես նշում են ԱՀԿ-ում, Կոլումբիայում, որտեղ հայտնաբերվել է SARS-CoV-2- ի նոր շտամը, ներկայումս դրա տարածվածությունը 39% է, հարևան Էկվադորում`13%, չնայած մուտացիայի գլոբալ տարածվածությունը նվազել է և այժմ 0.1 %-ից ավելի քիչ է կազմում: