93-ամյա Ժան Մարի Լե Պենը կկանգնի դատարանի առջև Հոլոքոստն արդարացնելու մեղադրանքով
copy image url

93-ամյա Ժան Մարի Լե Պենը կկանգնի դատարանի առջև Հոլոքոստն արդարացնելու մեղադրանքով

Արտաքին 3 տարի առաջ - 16:19 01-09-2021

Ֆրանսիայի ուլտրաաջ կուսակցության առաջնորդ և «Դաշինք հանուն խաղաղության և ազատության» համաեվրոպական կուսակցության պատվավոր նախագահ Ժան Մարի Լե Պենը Փարիզում դատարանի առջև կկանգնի ռասայական ատելություն բորբոքելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է France24-ը:

Մեղադրանքները հիմնված են 2014-ին նկարահանված հին հարցազրույցի վրա, որում կուսակցության առաջնորդը պատասխանում է շոու բիզնեսի ներկայացուցիչների քննադատություններին: Պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում, ի պատասխան ֆրանկո-հրեա դերասան Պատրիկ Բրյուելի քննադատության վերաբերյալ հարցին, քաղաքական գործիչը թույլ է տվել արտահայտություն, որն առաջացրել է ասոցիացիաներ Հոլոքոստի հետ:

Չնայած տեսանյութը հրապարակվել է 2014 թվականին, դատավարությունը հետաձգվել է տարիներով, քանի որ մինչև 2019 թվականը Լե Պենը Ազգային ասամբլեայի պատգամավոր էր և հետևաբար օժտված էր անձեռնմխելիությամբ:

Լե Պենը պատասխանել է, որ իր հայտարարությունները կտրված են կոնտեքստից և որևէ հակասեմական ենթատեքստ չունեն բոլորի համար՝ «բացառությամբ իր քաղաքական հակառակորդների և իմբեցիլների»: