Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 19:00-ի դրությամբ) կազմել է 65%, հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:
«Նախագահական ընտրությունների առաջին փուլին այս կիրակի ժամը 17:00-ին մասնակցության ցուցանիշը 65 տոկոս է։ Մակարդակը ավելի ցածր է, քան 2017 թվականին, երբ այն 69,42 տոկոս էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Exit-poll-ի տվյալներով` Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար 12 թեկնածու է պայքարում: Եթե առաջին փուլում նրանցից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ (50%+մեկ ձայն), կանցկացվի երկրորդ փուլը, այն տեղի կունենա ապրիլի 24-ին։