ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿԱՆԽԵԼ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
copy image url

ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿԱՆԽԵԼ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին 4 տարի առաջ - 23:40 19-02-2021

Ինչպես հաղորդում է Sky News-ը, Բրիտանիայում դատարանը 28 տարվա ազատազրկման է դատապարտել արմատական ​​իսլամիստական ​​խմբավորման անդամ Սահայբ Աբուին, որը փորձել էր պաղպաղակով թունավորել արքայազն Ուիլյամի որդուն՝ յոթամյա Ջորջին:
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել էր նախորդ տարվա հուլիսին՝ համաճարակի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Նրա մոտ թուր ու դիմակ էին հայտնաբերել: Գործի լսմանը Աբուն խոստովանել է, որ պատրաստվում էր նաև Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու՝ փոքրիկ Ջորջի դեմ մահափորձ իրականացնել: Նախատեսվում էր պաղպաղակը թույնով լցնել և թողնել այն խանութում, որտեղ Քեյթը գնում է երեխաների հետ:
Նշվում է, որ 2019-ին Բրիտանիայում ձերբակալվել էր իսլամական արմատական ​​քարոզիչ Հուսեյն Ռաշիդը, որը կոչ էր անում արքայազն Ջորջին թունավորել պաղպաղակով: