Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը անսպասելի կոպիտ կերպով է արձագանքել Լերա Կուդրյավցևայի արտահայտությանը, որը հնչել է Սոչիում «Նոր ալիքի» բեմից: Հաղորդավարը, ներկայացնելով հերթական համարը, արտաբերել է հետևյալ միտքը. «... դրանք շատ են, ինչպես Սարիկ Անդրեասյանի ֆիլմերը, բայց, ինչպես ասում են, լավը քիչ է»:
Կինոգործիչը չի կարողացել դա հանդուրժել և Instagram-ում տեղադրել է գրառում՝ հեռուստաաստղի հասցեին վիրավորանքներով. «Լերոչկա, ձեզ համար գրո՞ւմ են այդ տեքստերը, թե՞ դուք ուղղակի անասուն եք: Կամ գուցե ձեզ մայրի՞կն է վատ դաստիարակել»: Արդյունքում նա խնդրել է մինչ «բացելը կեղտոտ բերանը», լավ ստուգել տեղեկատվությունը, ինչպես նաև՝ մարդիկ, ովքեր Լերայի համար գրել են այդ «հիմար կատակը», իր խոսքով, «կինոարտադրությունից վատ են հասկանում»:
Կուդրյավցևան գտել է դրան ինչ պատասխան տալ: Նա բացատրել է, որ ասվածը պարզապես սցենարային կատակ էր: Ընդ որում, նա իսկապես հարցրել է այդ մասին՝ «վիրավորական չէ՞ արդյոք»: Սցենարի հեղինակները պատասխանել են՝ «ոչ»:
Ինքը՝ Կուդրյավցևան, ուղղակի ծանոթ չէ նրա գործերին, գրում է «ՍթարՀիթ»-ը: Փոխարենը նա ծանոթացել է կոպիտ գրառմանը և այժմ ցնցված է, թե ինչպես է արտահայտվում ռեժիսորը:
«Դա այնքան սարսափելի է: Ահավոր է, ինչ է կատարվում մարդկանց հետ: Դե ինչ, նա դրանից հետո տղամա՞րդ է»,- տարակուսել է Կուդրյավցևան: