Օրական պատվաստման թիվն արդեն հատել է 7.000-ը, ակտիվությունն աճում է, իսկ որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Ամեն ինչ արվում է գործընթացը հարթ ու հեշտ անցկացնելու համար: ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարարը և նշեց, որ միայն երեկ իրականացվել ենք 7.114 պատվաստում
Ավանեսյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ բացասական պատասխպանի ներկայացման պահանջը: Բացառություն կկազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը կամ քաղաքացին ապտվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհյատ պահպանում, բայց դեռ որոշակի աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը և ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց զգոն լինել, պահպանել կաննոները և անպայման դիմակ կրել, քանի որ վերջինս բավականին արդյունավետ է հիվանդության դիմակայության առումով:
Ամփոփելով խոսքը՝ նախարարը նշեց, որ առավել ագրեսիվ «Դելտա» շտամի տարածումը կանխարգելու, ինչպես նաև համավարակին դիմակայելու հարցերով նախատեսվում է մասնագիտական խորհրդատվություն անցկացնել հարևան Վրաստանի հետ: