Դերասաններ Զոի Քրավիցի և Կարլ Գլուսմանի ամուսնալուծության գործընթացը պաշտոնապես ավարտվել է: Այս մասին հաղորդում է TMZ-ն:
Այժմ արդեն նախկին ամուսինները ծանոթացել են 2016-ի վերջին և 2,5 տարի անց ամուսնացել: Սիրահարների հարսանիքը տեղի է ունեցել Փարիզում, հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Դենզել Վաշինգտոնը և Ռիզ Ուիզերսփունը: Սակայն արդեն 2020 թվականի դեկտեմբերին Քրավիցը ամուսնալուծության դիմում է ներկայացրել:
Բաժանման ճշգրիտ պատճառը մնում է անհայտ: Այս պահին աղջկան վերագրում են սիրավեպ Չենինգ Թաթումի հետ: