Apple-ը Face ID-ի նոր սենսոր է փորձարկում։ Այս մասին հայտնում է Frontpagetech-ը: Դրա շնորհիվ iPhone 13-ի սեփականատերը, որը կթողարկվի այս աշնանը, կկարողանա սմարթֆոնը արգելաբացել նույնիսկ ակնոցով կամ դիմակով:
Փորձարկման համար ստեղծվել է դեմքի ճանաչման արտաքին սենսոր ունեցող սարքի հատուկ նախատիպ:
Սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են, որ փորձարկման սարքի վրա առջևի տեսախցիկը տեղադրված էր ձախ կողմում և ոչ աջ, ինչպես iPhone 12-ի դեպքում է: Հնարավոր է, որ տեսախցիկի այս դասավորությունը կպահպանվի iPhone 13-ի վերջնական տարբերակում:
Ավելի վաղ Apple-ն արդեն ներդրել էր iPhone 14-ի iOS 14.5 բետա տարբերակում դիմակով սարքն արգելաբացելու հնարավորությունը՝ Apple Watch- ի միջոցով: Դա անելու համար նախ պետք է արգելաբացել ժամացույցը, այնուհետև սմարթֆոնը մոտեցնել դեմքին: