Կանադացի նախարարը թալիբներին «եղբայրներ» է անվանել
copy image url

Կանադացի նախարարը թալիբներին «եղբայրներ» է անվանել

Ավելին 3 տարի առաջ - 23:16 25-08-2021

Կանադայի կանանց և գենդերային հավասարության նախարար Մարիամ Մոնսեֆը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ թալիբներին «մեր եղբայրներ» է անվանել։ Այդ մասին հայտնում է Fox News- ը:

«Ցանկանում եմ օգտվել առիթից և խոսել մեր եղբայրների՝ թալիբների հետ: Մենք կոչ ենք անում ձեզ ապահովել Աֆղանստանում գտնվող ցանկացած անձի անվտանգ և ապահով ելքը երկրից», - ասել է Մոնսեֆը:

Նա կոչ է արել թալիբներին անհապաղ դադարեցնել բռնությունը, կանանց ցեղասպանությունն ու սպանությունները, ինչպես նաև Աֆղանստանի ենթակառուցվածքների, այդ թվում`պատմական շենքերի ոչնչացումը: Մոնսեֆը թալիբներին հրավիրել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ պահպանելու համար խաղաղությունը: