Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեստը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը անվանափոխութան և այսուհետ պարզապես Յե (Ye) կոչվելու համար: Այս մասին գրում է TMZ-ը:
Երաժշտի ամբողջական անունը Քանյե Օմարի Ուեսթ է։
Ռեփերը Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթերում նշել է, որ ցանկանում է անունը փոխել «անձնական պատճառներից ելնելով»:
44-ամյա աստղը նախկինում խոսելով «Յե« անվան մասին, նշել էր, որ դա իր համար կրոնական նշանակություն ունի, քանի որ Ye-ն «Աստվածաշնչում ամենաշատն է օգտագործվում և նշանակում է «դու»: