Իսպանիայում նեանդերթալցիների ժամանակների որսորդական կացարան են հայտնաբերել
copy image url

Իսպանիայում նեանդերթալցիների ժամանակների որսորդական կացարան են հայտնաբերել

Ավելին 3 տարի առաջ - 21:47 25-08-2021

Իսպանացի հնագետները հնագույն նեանդերթալցիների ավելի քան 70 հազար տարեկան որսորդական կայանատեղի են գտել: Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Quaternary Science Review- ում:

Ըստ գիտնականների՝ սա Պիրենեյան թերակղզում նման ամենամեծ ճամբարն է․ դրա տարածքը հասնում է 300 քառակուսի մետրի: Ամենայն հավանականությամբ, ճամբարը ծառայել է որպես ժամանակավոր կայանատեղի՝ որսատեղից դեպի իրենց կացարանները գնալու ճանապարհին։

«Մենք կարողացանք ապացուցել, որ այս նեանդերթալցիները հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ էին որսում: Նրանք մորթում էին այս ճամբարում կենդանիներին և տանում իրենց հետ, - ասում է Աբել Մոկլանը՝ Մարդու էվոլյուցիայի իսպանական ազգային հետազոտական ​​կենտրոնից: Հետազոտության հեղինակները կարծում են, որ նման ճամբարներն օգտագործվել են միայն որսի սեզոնի ընթացքում յուրաքանչյուր կոնկրետ տարածքում, որից հետո դրանք մնացել են մինչև հաջորդ տարի:

Բացի այդ, հնագետները մի հետաքրքիր առանձնահատկություն են նկատել. ճամբարում հայտնաբերված քարե գործիքները ընդհանուր օգտագործվել են ինչպես փայտ կոտրելու, այնպես էլ միս պատրաստելու համար: Նման եզրակացության են եկել գիտնականները գործիքների մաշվածությունը վերլուծելիս: