Ավստրալիայում ընտանեկան բռնությունից տուժած տղամարդկանց համար կացարան է բացվել
copy image url

Ավստրալիայում ընտանեկան բռնությունից տուժած տղամարդկանց համար կացարան է բացվել

Ավելին 3 տարի առաջ - 19:45 27-07-2021

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում կացարան է բացվել ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց համար: Այս մասին հայտնում է LAD Bible պարբերականը:

Նշվում է, որ կենտրոնի ստեղծման նախաձեռնողը Sheltered By Grace հասարակական կազմակերպությունն է, որն օգնում է անօթևաններին: Նա հայտարարել է, որ կաջակցի 25 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, որոնք հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակներում:

Ապաստարանն ապահովում է ժամանակավոր կացարան: Օգնության ծրագիրը ներառում է շաբաթական խմբային քննարկումներ և մասնակցություն եկեղեցական ծառայություններին:

Ընտանեկան բռնության զոհերի շահերի շատ ներկայացուցիչներ շեշտել են, որ սա երկրում առաջին նման կազմակերպությունն է:

պարբերականի համաձայն՝ Ավստրալիայի 16 տղամարդկանցից մեկը զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում:

Ամենից շատ դիտված