Գերմանիայում արձանագրվել է ամենամեծ դեֆիցիտը՝ 1995 թվականից ի վեր
copy image url

Գերմանիայում արձանագրվել է ամենամեծ դեֆիցիտը՝ 1995 թվականից ի վեր

Արտաքին 3 տարի առաջ - 20:13 24-08-2021

Գերմանիայի դաշնային իշխանությունների, երկրամասերի, կոմունաների և սոցիալական ապահովագրության ֆոնդերի ծախսերը 2021 թվականի սկզբից մինչև հունիսի վերջը համավարակի պայմաններում 80,9 միլիարդ եվրոյով գերազանցել են եկամուտները: Այս մասին հաղորդել է Վիսբադենի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

Նրա խոսքով, դեֆիցիտը համապատասխանում է Գերմանիայի համախառն ներքին արդյունքի 4,7 տոկոսին:

«Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցառումները շարունակում են ուժեղ ճնշում գործադրել պետական ​​ֆինանսների վրա»,- ասել է վիճակագրական գերատեսչությունից Ստեֆան Հաուֆը: «Դրանք հանգեցրել են մեծությամբ երկրորդ դեֆիցիտին տարվա առաջին կիսամյակում՝ 1991 թվականին Գերմանիայի վերամիավորումից ի վեր»,- ավելացրել է նա:

Առավել էական դեֆիցիտ արձանագրվել է միայն 1995 թվականին:

Ամենից շատ դիտված