ՌԴ ֆիննախը տնտեսության ամենաուժեղ անկում է կանխատեսել 1994 թվականից ի վեր. Bloomberg
copy image url

ՌԴ ֆիննախը տնտեսության ամենաուժեղ անկում է կանխատեսել 1994 թվականից ի վեր. Bloomberg

Արտաքին 2 տարի առաջ - 13:59 10-05-2022
ՌԴ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022 թվականին երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 12%-ով, որը վատագույն ցուցանիշն է 1994 թվականից ի վեր։ Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության ներքին կանխատեսման մեջ, որը մեկնաբանել է Bloomberg-ը։
Ըստ գործակալության աղբյուրի, եթե ​​կանխատեսումն իրականանա, ապա Ռուսաստանի տնտեսության վերջին տասը տարվա աճը կզրոյանա։
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 8-10%-ով, իսկ էկոնոմիկայի նախարարությունը՝ 8.8%-ով, պահպանողական սցենարով նաև 12.4%-ով։ Համաշխարհային բանկը կարծում է, որ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 11%-ով։
S&P Global Market Intelligence-ի վերլուծաբանների կարծիքով, Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի տնտեսությանը 2021 թվականի մակարդակին հասնելու համար կպահանջվի 10 տարի: