ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Լայոնսը, ելույթ ունենալով Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, Աֆղանստանից տարհանման թռիչքների որոշ մանրամասներ է ներկայացրել։ Մասնավորապես, նա պատմել է, որ այս չվերթերի ընթացքում արդեն մի քանի երեխա է ծնվել:
«Մեծ հաճույքով տեղեկացնում եմ ձեզ, որ Գերմանիայի Ռամշտայն բազայից տարհանման թռիչքի ժամանակ երեխա է ծնվել: Իրականում նման դեպքերն ավելի շատ են: Այս նորածինն արդեն երրորդն է: Չնայած պաշտոնապես մենք դրանք չենք հաշվում», - հաղորդել է գեներալը: