Գիտնականները պարզել են «լոխնեսյան հրեշի» ծագումը․ Daily Express
copy image url

Գիտնականները պարզել են «լոխնեսյան հրեշի» ծագումը․ Daily Express

Ավելին 3 տարի առաջ - 13:47 22-08-2021

Մի խումբ միջազգային գիտնականներ վարկած են առաջ քաշել «լոխեսյան հրեշի» ծագման մասին, որը բոլորին հայտնի է Նեսի անունով։ Այս մասին հայտնում է Daily Express-ը: Պրոֆեսոր Նիլ Գեմմելը և Օտագոյի համալսարանի նրա թիմը չէր ընդունում, որ մենք կարող ենք գործ ունենալ հսկա սողունի հետ։ Նրանք չեն կարողացել որևէ ապացույց գտնել, որ Շոտլանդիայում՝ լճի խորքում, կարելի է դինոզավր գտնել: Այնուամենայնիվ, շատ ականատեսներ նկարագրել են «երկար պարանոցով» արարածին:

«Այսպիսով, կներեք, ես չեմ կարծում, որ պլեսիոսավրի գաղափարը ճիշտ է` մեր ստացած տվյալների հիման վրա», - ընդգծել է Գեմելը: Նա ավելացրել է, որ լճում հայտնաբերվել է մեծ քանակությամբ օձաձկան ԴՆԹ, ուստի հայտնվում է նոր տարբերակ, որը շատ ավելի հավանական է․ Նեսսին մուտացիայի ենթարկված օձաձուկ է: Նման օձաձկան երկարությունը կարող է լինել մոտ 4 մետր։ Սա նորմայից բարձր ցուցանիշ է: Որոշ ջրասուզակներ լճում ոտքի չափ հաստ օձաձկներ են տեսել:

Պրոֆեսոր Գեմելը եզրակացրել է, որ «հավանաբար չկա հսկա թեփուկավոր սողուն, որը լողա Լոխ-Նեսի շուրջը»: Cruise Loch Ness-ի մենեջեր Ռոնալդ ՄակՔենզինը ընդգծել է, որ տեղորոշիչների օգնությամբ ուսումնասիրության ընթացքում լճի հատակին գտել են 15-20 ոտնաչափ երկարությամբ արարած: Նա վստահ է, որ դա չի կարող լինել «մեծ սաղմոն»: Մինչդեռ, Նեսսիի հետազոտող Սթիվ Ֆելթհեմը վստահեցնում է, որ ինքը «լոխնեսյան հրեշին» «կենդանի» չի համարում: Գիտնականները հույս ունեն մոտենալ ճիշտ պատասխանին: