Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը երկրորդ երեխային են սպասում
copy image url

Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը երկրորդ երեխային են սպասում

Ավելին 3 տարի առաջ - 22:59 21-08-2021

24-ամյա Քայլի Ջեները և նրա զուգընկերը՝ 29-ամյա երաժիշտ Թրևիս Սքոթը, երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Ամռան սկզբին զույգի վերամիավորումը բառացիորեն տվել է իր պտուղները:

Առաջին անգամ ռեալիթի-հեռուստաաստղի երկրպագուները ենթադրեցին, որ նա հղի է, երբ Քայլին սկսեց իր ինստագրամում հրապարակել նախապես պատրաստված լուսանկարներ (սթորիների իրական նկարները տարբերվում էին գրառումների լուսանկարներից): Ընդ որում, Ջեները, ծածկելով իր հետքերը, հատուկ ընտրում էր այնպիսի լուսանկարներ, որտեղ տեսանելի էր հարթ փորը՝ առանց հղիության նշանների:
Կրակի վրա յուղ լցրեցին նաև հարազատները. Քայլիի տրանսգենդեր հայրը՝ Քեյթլին Ջեները ակնարկել է, որ մոտ ապագայում սպասում է ևս մեկ թոռնիկի: Եվ, վերջապես, PageSix պարբերականը երեկ հրապարակեց աստղային ընտանիքի համալրման մասին բարի լուրը ՝ վկայակոչելով նրանց մոտ կանգնած մի քանի աղբյուրների:Աղբյուրը նշել է, որ ամբողջ ընտանիքը «ցնծում է» այս լուրից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված