The Verge-ի ներկայացուցիչների ձեռքում հայտնված՝ Սթիվ Ջոբսի 2010 թվականի հոկտեմբերին գրված նամակում iPhone nano սմարթֆոնի մասին հիշատակում է հայտնաբերվել:
Ընկերության ծրագրերում է եղել հեռախոսի nano տարբերակի թողարկումը, որը կարող էր դառնալ iPhone 4 -ի ավելի փոքրացված և էժան տարբերակը, որը Սթիվ Ջոբսի ներկայացրած վերջին սարքն էր: Անհայտ պատճառներով գաջեթի թողարկումը չկայացավ:
Apple սարքերի շարքում միայն iPod- ն է ստացել nano անվանումը։ Վերջին iPod nano- ն թողարկվել է 2015 թվականին: 2017 թվականին Apple-ը հեռացրեց այն իր խանութից՝ դրանով իսկ դադարեցնելով սերիայի վաճառքն ու աջակցությունը:
Այժմ Apple- ի սարքերի ավելի փոքրացված տարբերակները անվան կողքին ստանում են մինի նախածանցը, օրինակ՝ iPhone 12 mini կամ Apple HomePod mini: