«Թալիբան» շարժման գրոհայինները հորդորել են անձնագրեր և վիզա չունեցող մարդկանց անհապաղ լքել Քաբուլի օդանավակայանի տարածքը: Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը:
«Անձը, ով պնդում է, որ պատասխանատու է օդանավակայանի անվտանգության համար, մեզ ասաց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր չունեն իրավական փաստաթղթեր, պետք է հնարավորինս շուտ լքեն օդանավակայանը», - ականատեսի խոսքերն է փոխանցում գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում հրմշտոցի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Տեղի բնակիչները փորձել են մուտք գործել թռիչքուղի` օտարերկրյա քաղաքացիներին երկրից դուրս բերող ինքնաթիռների մեջ մտնելու համար:
Ավելի վաղ Թալիբանը պահանջել էր խաղաղ բնակիչներից իրենց հանձնել ողջ զենքն ու զինամթերքը: Նրանք նաև հայտարարել էին, որ խտրականություն չեն դնի կանանց նկատմամբ, չեն փակի հիվանդանոցներն ու դպրոցները:
Միաժամանակ ԶԼՄ -ներում տեղեկատվություն է հայտնվել Աֆղանստանի որոշ շրջաններում աղջիկների համար դպրոցների փակման մասին: Տեղի ակտիվիստներն ու լրագրողները հայտնել են, որ վախենում են իրենց անվտանգության համար: