Ն. Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը մշակել է «դելտա» շտամի դեմ COVID-19-ի «Սպուտնիկ Վ» պատվաստանյութ: Այս մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Սառնարանում արդեն կա պատվաստանյութը»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»-ը:
Միևնույն ժամանակ, ըստ Գունցբուրգի՝ դեռ վաղ է ասել, թե որքանով արդյունավետ կլինի փոփոխությունը, արդյոք պատվաստանյութի այս տարբերակը ավելի լավը կլինի, քան գոյություն ունեցող դեղերը՝ «դելտա» շտամի դեմ: