Գիտնականը պատմել է, թե որն է կորոնավիրուսի «դելտա» շտամի հիմնական վտանգը
copy image url

Գիտնականը պատմել է, թե որն է կորոնավիրուսի «դելտա» շտամի հիմնական վտանգը

Արտաքին 3 տարի առաջ - 09:37 12-07-2021

Կալիֆոռնիայի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Էնդրյու Նյումերը պատասխանել է Bloomberg-ի առավել հաճախ տրվող հարցերին՝ կորոնավիրուսի, «դելտա» շտամի և COVID-19-ի կրկնության ծանրության վերաբերյալ:

Առաջին հերթին գիտնականն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կատարվի, նույնիսկ եթե անձը վարակվել է COVID-19-ով: «Դելտայի» հիմնական սպառնալիքը, նրա խոսքով, այն է, որ կորոնավիրուսի այս շտամը կարող է շատ արագ տարածվել՝ նոր տարբերակներ ձևավորելու ավելի շատ հնարավորություններ ստեղծելով, որոնց դեպքում պատվաստանյութերը կարող են ոչ այդքան արդյունավետ լինել: